понедельник, 9 апреля 2012 г.

Ազատ Գոտի՝ բանավեճ ֆուտբոլից


Մի  տեսակ արտահերթ գրառումա ստացվում, ուղղակի զգացի, որ  «Ազատ գոտին» նայելուց հետո ինչ-որ մենախոսությունների մեջ եմ: Էսօր էտ հաղորդման շրջանակներում բանավիճում էին Հայաստանում  «Մադրիդի Ռեալի» և «Բարսելոնայի» երկրպագուները՝ խոսելով «Ռեալ»–«Բարսա» հավերժական հակամարտության մասին, իսկ հիմքում դրված էր մեր ազգային հավաքականին ու հայկական ֆուտբոլային ակումբներին երկրպագելու խնդիրը: Էս թեմայի շուրջ բանավեճը ես միշտ համարել եմ անիմաստ, որովհետև մեկա ոչնչի չես հանգում, նույնը եղավ նաև այսօր:
Սկսեմ նրանից, որ սկզբում եկավ «Բարսայի»  ֆան մի տղա ու սկսեց խոսել Բարսելոնայի ազգային ինքնորոշման, անկախության ձգտումների, քաղաքական բախումների մասին: Բայց ինչքանովա ճիշտ ֆուտբոլը տեղափոխել քաղաքական հարթակ, թողնելով մաքուր սպորտը՝ խոսել ազգերի միջև պայքարի մասին: Համենայնդեպս, նրանք, ովքեր դուրս են գալիս խաղադաշտ, պայքարում են սպորտի միջոցով, խաղում են ֆուտբոլ ու ոչ թե մտածում վարչակարգերի, գեներալ Ֆրանկոյի կամ էլ քաղաքական խնդիրների մասին:Ասեմ, որ «Բարսայի» բանավիճող կողմն ավելի ակտիվ էր, բայց հաղորդման ֆորմատն  ու ժամանակը երկու կողմերին էլ մի տեսակ  ճնշում էին ու կաղապարների մեջ  դնում՝ չթողնելով լիարժեք արտահայտել մտքերը: Խոսեմ ամենածիծաղելիի մասին, որն ունի մի անուն՝ Հայկ Կասպարով: Մարդը եկավ ու ոչ մի նորմալ միտք չարտահայտեց բացի՝ սիրում եմ «Բարսա», չեմ սիրում «Ռեալ»  նախադասությունից: Իսկ հաղորդավարը խոսում էր այն մասին, թե այդպես նա լսարան կկորցնի: Բայց ինչ լսարանի մասին է խոսքը, եթե այդպիսին, մեղմ ասած, չկա: Ճիշտ արտահայտվեց Սենիկ կարա-Պողոսյանը, քանի որ ինքն էլ շատ լավ գիտի, որ Հայաստանում «Բարսայի» շատ երկրպագուներ ուղղակի երկրպագում են որպես «մոդա»: Դուր եկան նաև «Բարսայի» ֆան աղջկա խոսքերը. «Գեղեցիկն արարելու անավարտ կիրք»: Վերամբարձա հնչում, բայց ես համաձայն եմ ու ոչ միայն վերագրելով էտ «Ռեալին» կամ «Բարսային», այլ առհասարակ ֆուտբոլին:
Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, անկախ ամեն ինչից, բոլորս էլ երկրպագում ենք նրանց, ցավում նրանց համար, պայքարում նրանց հետ: Բայց այլ բան են ազգային ակումբները: Պատրիատիզմով չեմ տառապում ու իմ անունից կասեմ, որ չեմ կարող երկրպագել նրանց, որովհետև ինքս ինձ կխաբեմ, որովհետև սիրում եմ ֆուտբոլը՝ որպես կատարյալ սպորտ, իսկ մեր «Փյունիկը» կամ «Բանանցը» դեռևս շատ հեռու են կատարյալ ֆուտբոլից: Հնչեց համոզմունք, թե 10 տեղ պետք է լրանա, նոր սկսենք երկրպագել այլ երկրների թիմերի, բայց դա նշանակում է ֆուտբոլը դիտել աչքերը սև կտորով փակած, ինչ-որ նեղ շրջանակում ու անտեսել, որ աշխարհում «Ռեալի», «Բարսայի» կամ «Մանչեստր Յունայթեդի» նման ակումբներն արարում են ֆուտբոլը ու, այսպես ասած, եղանակ փոխում այդ ասպարեզում: Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստա, բայց ախր ինքը չի աշխարհում լավագույնը էլի, ռեալա պետք դատել անկախ ամեն ինչից: Ու՞մ են հայտնի «Միկան» կամ «Գանձասարը», էն դեպքում, երբ «Ռեալ-«Բարսա» պայքարը դիտում են միլիարդներ:

2 комментария:

  1. hamadzayn em amen inchi het...Seniky im srtic xosec,esel ei sax ory Barcai fanerin asum,vor barcan hima modaya,mer lezvov asac shablona,isk dranq Barcai iskakan faner chen

    ОтветитьУдалить
  2. մոդայի հետ համաձայն են բոլորը, նույնիսկ հենց իրենք....

    ОтветитьУдалить