понедельник, 3 июня 2013 г.

Անցած 4 տարին՝ մի ամբողջ կյանք


Լիիիքը գրքեր ու թղթեր պատուհանագոգին, դարակներումս տեղ ու դադար չկար: Բնական էր, որովհետև ավարտում էի, ավարտում էի համալսարանը. դիպլոմայինի պաշտպանություն, պետական քննություն: Արդեն 10 օր է, ինչ ավարտել եմ, բայց դարակներումս նույն քաոսն էր: Չգիտեմ, երևի չէի ուզում հավաքել ու հրաժեշտ տալ մի ամբողջ պատմության, 4 տարվա աշխատանքի ու դրա հետ ամփոփված մի առանձին կյանքի: Վերջապես էսօր գտա իմ մեջ համապատասխան տրամադրություն ամեն ինչ հավաքելու ու դասավորելու: Դրեցի իմ սիրելի երգերը ու սկսեցի: Ամեն մի գիրք կամ թուղթ ձեռքս վերցնելիս զգում էի, որ արդեն ինչ-որ բանի կարոտում եմ, անընդհատ էրեխեքն էն միտքս գալիս, մեր հրաշալի իննյակը: Մտածում եմ՝ ոնց անցավ 4 տարի:
Միանգամից միտքս Սոնանա գալիս. «Հա բայց հիշեք մի հատ ինչքաաան բան ենք արել էդ ընթացքում»: Հետո Դինան. «Էրեխեեեեք, ոնց եմ ձեզ սիրում, դե գիտեք ես միշտ էլ կմնամ ձեր PR ագենտը»: Դինայի էս սիրառատ արտահայտությունները տվյալ իրավիճակի հետ, որպես կանոն,  կապ չեն ունենում, բայց Դինան երբեք չի մոռանում նշել, որ մեզ շատա սիրում: Դինան…որ մի անգամ ասեց էրեխեք ես թռա ու վազեց, ինքը տուն էր գնում, բայց չգիտես ինչի, բոլորս իրա հետևից վազում էինք: Դե, բնականաբար, Նազարյան Արմինեն ամենաարագն էր վազում, Դինան իրան պետքա ճամփեր, ինչ էր անելու ինքը առանց Դինայի: Դինան միշտ հիշումա, որ պետքա կրկնի, որ մեզ շատա սիրում: Կապ չունի, որ Մարիան պնդումա, թե ինքը ավարտելուց հետո կարողա ու մոռանա մեզ, դրան ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Մարիան ուրիշա, Մարիան մեզ չի մոռանա, Մարիան  ամեն պահի կողքդա, ամեն հարցով օգնումա…Մարիան…Հեչ կապ չունի Էլենի զարմացած հայացքը, որ ասումա. «Մարիաաա, դու 22 տարեկա՞ն ես արդեն»…Էլեեեն, փոքր-մոքր Էլենը, մունաթ-զունաթ Էլենը, համոոով Էլենը…ամուսնանումա, մենք բոլորս հարսանիքի ենք հրավիրված…Էլենի հարսանիքին: Ու հաստատ էդ օրը Ավանեսյան Արմինեն կգա ու կասի.

«Էրեխեեեեք, ինչ սիրուն եք»: Որովհետև Արմինեն երբեք չի մոռանում նշել, որ մենք բոլորս շատ սիրուն ենք: Միշտ էլեգանտ, միշտ հմայիչ Արմինեն: Իսկ Աննան երբեք չի մոռանա նկարել մեզ, մեր նկարներով սիրուն վիդեոներ սարքել, Աննան, որ բոլորիս շաատ սիրուն խոսքերով նամակներ էր գրում, որ ամեն տեղ նշում էր, որ մենք 9-ով ուրիշ ենք, մենք Las muñequtas-ն ենք, անուն, որը ստացանք մեր սիրուն Ստելլայի շնորհիվ, ավելի ճիշտ իրան բաժին հասած համանուն պատմվածքից, որը ստիպված էղանք կարդալ բոլորով, որ հասկանայինք իմաստը:
Ամեն դեպքում, շատ արագ անցավ 4 տարի, մենք էնքան բան ապրեցինք, որ շատերը ավելի երկար ժամանակահատվածում չէին հասցնի ապրել, մենք շատ կապվեցինք, մենք իրար շատ սիրեցինք ու մեզ բոլորին սիրել տվեցինք: Բոլոր դասախոսները տարեվերջում չմոռացան նշել, որ մենք ուրիշ ենք, որ մենք նման չենք մյուս խմբերին:
Խումբ, որ միջանցքում պախկվոցիա խաղում, որտեղ հաց ուտելը մի առանձին արարողությունա՝ լռության ներքո, մենք, որ 7-8 հոգով մի տաքսի ենք  նստում, որ ամեն մեկի ծննդյան օրը իրա համար տոն ենք սարքում: Մենք, որ բարեգործություն էլ ենք արել, խաղալիքներ ենք հավաքել, տարել պուճուրների, մենք, որ Նոր տարվա հանդես էլ ենք արել, երգել ենք, պարել ենք, մենք երջանիկ ենք էղել…Մենք ոնց որ շղթա լինենք, ու ամեն անգամ ինչ-որ մի առիթի եթե մեկը բացակայումա, մենք զգում ենք բացակայությունը, մեզ ինչ-որ բան պակասա: Էղել են պահեր, որ իրար չենք հասկացել, վիճել էլ ենք, բայց էդ բնականա, եթե չլիներ, կլիներ աննորմալ, բայց մենք բարձրաձայնել ենք էդ մասին, որովհետև ոնց որ մեր Անուշ Վահանովնան էր ասում՝ մեր մեջ առողջ հարաբերություններ են: Մի բան, որ ամեն տեղ չես գտնի:

Չգիտեմ՝ ոնց կդասավորվի իմ հետագա ուղին, էրեխե՛ք, բայց գիտեմ, որ էս կոլեկտիվի նման ոչ մի տեղ չեմ գտնի: Ու անկախ ամեն ինչց, իմացե՛ք, որ Նոր տարուն՝ հունվարի 3-ին, ոչ մի բան չպետքա պլանավորեք, որովհետև մեր տուն եք գալու, պարտադիր:


среда, 9 января 2013 г.

Բացակայելու արվեստ


Հերթական օրն էր ավարտին մոտենում, ու զգում էի, որ բարկացած, չէ՛, ավելի շուտ, ջղայինացած էի ամեն ինչի ու ամենքի վրա: Հետաքրքիրն էնա, որ դրա համար առանձանպես պատճառ չկար: Բայց ինչքան գիտեմ նման բան  բոլորի հետ էլ պատահումա: Զգում էի, որ հանգստանալու համար ինձ պետքա ուղղակի վերցնել մի գիրք ու դրա միջոցով ինքս իմ մեջ մեղմել ջղայինությունս: Բացեցի դարակս ու վերցրի մի գիրք, որը վաղուց էի պլանավորել կարդալ, բայց չէր ստացվում (գիրքը գիտական գրականությունից էր, իսկ ինձ մոտ գեղարվեստականն է միշտ առաջնային եղել): Նայում եմ գրքի կազմին, շատ խորիմաստ նկար. Ирина Каспэ «Искусство отсуствовать»: Կարդացի ներածությունը: Ինչու՞ «Բացակայելու արվեստ»...Որովհետև խոսքը գնալու էր գրական այն սերունդների մասին, որոնք ոչնչով աչքի չեն ընկել, մնացել են աննկատ ու անգամ այս կամ այն չափով դուրս են մնացել հասարակությունից, պատմությունից ու ժամանակից առհասարակ:
Փակեցի գիրքը, որովհետև զգացի, որ ուղեղումս ամեն ինչ խառնվեց իրար, միտքս վազում էր, հարցերի տարափ՝ ինքս ինձ: Սկսեցի մտածել, թե մենք ինչով ենք տարբերվում աննկատ մնացած այդ սերունդներից: Ի՞նչ են անում մեզանից շատերը (այդ թվում՝ ես) որ ինչ-որ բանով աչքի ընկնեն կամ գոնե աննկատ չմնան հասարակության ու ժամանակի հոսանքի մեջ: Դե, բնականաբար, հո բոլորը գիրք չեն գրի կամ դառնան երաժիշտ, որ արվեստի կամ թեկուզ ցանկացած այլ բնագավառում նրանց թեկուզև անհաջող փորձերը հիմք տան ասելու, որ, այո՛, ինչ-որ բան արեց:
Շատերն ապրում են առօրյայի բեռով, իրենց սովորական կյանքով ու ամենևին էլ կարիք չկա օրերով մտածել ու փնտրել ուղիներ, որոնք կտարբերվեն ու կտարբերեն: Գուցե ճիշտն էլ դա է: Շատերի համար, բայց ոչ անհանգիստ հոգիների: Հերոստրատի նման չարագործություն անել պետք չի, պատմությանը քեզ հիշել տալու համար, բայց նորը փնտրել արժի: Թեկուզ մենակ քեզ համար: Անել մի բան, որ քեզ գոնե մարդկանց փոքր շրջանակում հիշել կտա, չլինել չեզոք, չլինել միջին հարթություններում. միջիններին չեն հիշի: Աշխարհից ու բոլորից մի կողմ քաշված ապրելն է բացակայելու արվեստ (խոսքն ապատիայի մասին չէ): Չգիտեմ…հիմա հարցերը շատ են…