четверг, 2 февраля 2012 г.

Գնում եմ հիմա ես՝ ինձ գտնելու


Ինձ ճանաչել եմ, բայց ինձ չեմ գտել: Ինձ համոզել եմ, թե ես էսպիսին եմ, բայց իրականում այլ եմ եղել: Հստակ հասկացել եմ ՝ ինչ արժեքներ եմ գնահատում, բայց հանգամանքներն ստիպել են մոռանալ դրանք: Մարդկանց շատ շուտ եմ ընկալում, ինչքան էլ բարդ մարդ լինի՝ մեկերկուԱրդեն գիտեմ՝ով է նա: Տեսնում եմ առավելություններն էլ ,թերություններն էլ: Բայց ով է խոսում թերություններից, ես էլ ունեմ դրանցից ու շատ: Երբեք չեմ ձգտել կատարելության, որը չկա էլ որպես այդպիսին: Մարդը մարդ է ՝թերություններով հանդերձ ու քիչ թե շատ կատարյալին մոտ մարդը կեղծ է թվում, որովհետև դիմացինը նրան չի հավատա: Երբեք չեմ փորձել կեղծ լավը ձևանալ, ինչ որ «պուպուշ» կերպարոնց չեմ սիրում, Տեր Աստված: Դրա համար էլ շատերի մոտ կոպիտ մարդու տպավորություն եմ թողել, որովհետև ասել եմ էն, ինչը տեսել եմ: Մեկը հարցնում է՝ էս ինչը լավնա՞, ոնց ասեմ ՝ հա, եթե իրականում դուրս չի գալիս: Բայց շատ եմ չափը անցել, հետո զղջացել եմ ասածներիս համար, հետո...հետո արցունքներն են հյուր եկել: Բայց եթե լացել եմ, չի նշանակում թույլ եմ: Ուժեղներն էլ են լացում, բայց ոչ թե անզորությունից, այլ չհասկանալուց ու չհասկացվելուց: Ռեալիստ եմ, որը մեծ հաճույքով կկոտրեր աշխարհի բոլոր վարդագույն ակնոցները: Ունեմ նպատակներ, բայց էտ չի նշաակում, որ երազանքներ չունեմ: Ուղղակի երազանքներս էնպիսին են, որ գիտեմ՝ երբեք էլ չեն իրականանա, բայց ես դրանից չեմ տխրել: Քիչ ընկերներ ունեմ ու երբեք էլ չեմ ցանկացել շատ ունենալ, որովհետև  ոչ ես կհասցնեմ իրանց համար ընկեր լինել, ոչ էլ իրենք ՝ իմ:
Սիրելի աֆորզմներիցս մեկը՝  Кто научился смеяться над собой, тому никогда не будет скучно… Ես չեմ վախեցել ինձ վրա ծիծաղելուց, որովհետև եթե սովորես էտ արվեստին, ուրիշների համար երբեք ծիծաղի առարկա չես դառնա:
Եվ վերջում 2 հատկանիշ,որ ամենաշատն եմ կարևորում մարդու մեջ՝ ինտելեկտ ու դիմացինին օգնելու պատրաստակամություն:Ազնվություն, անկեղծությունհիմա չկա էտ, դրանք վաղուց Կարմիր գրքում են գրվել: Թեկուզ ու մարդը վատնա, բայց եթե խելացիա, մեծ հաճույքով հետը կխոսեի շատ երկար:
Ուղղակի ընդունենք, որ բոլորս էլ դիմակ ունենք, ես իմը վաղուց դեն եմ նետել, նույնը խորհուրդ կտամ նաև մյուսներին, որովհետև ժամանակը քարը փոշի է դարձնում, էլ ուր մնաց դիմակը չմաշի կամ պատռի...