среда, 29 августа 2012 г.

Բլոգս 1 տարեկան է

Բլոգս՝ 1 տարեկան: Ուղիղ 1 տարի առաջ հենց էս օրը՝ օգոստոսի 29-ին, բացեցի բլոգս: Ամիսն ու ամսաթիվն էլ են ցույց տալիս, որ  շատ երկար չեմ մտածել բացել չբացելու մեջ, որովհետև հակառակ դեպքում՝ հիշարժան օր կընտրեի կամ իմ սիրելի թվով օրը՝ ինչ-որ ամսի 17:Միշտ սիրել եմ գրել, դրանից առաջ էլ եմ շատ գրել, առհասարակ երազանք եմ ունեցել գիրք գրել ու հուսամ` մի օր կիրականացանեմ. դրա համար էլ էս տրամաբանական էր: Երբեք չեմ ուսումնասիրել «բլոգերություն»  կոչվածը ու մինչև հիմա էլ ոչ մի բանի մեջ չեմ խորացել, ինչը կապվածա բլոգի հետ՝ զարդարել, յուրահատուկ բաներ մտածել, ընթերցողներ հավաքել. պետք չէր: Ես ուղղակի ուզում էի գրել: Բլոգիս համար ուրիշ գաղափարախոսություն էի ընտրել: Եթե շատերը գրում են ինչ-որ ակտուալ իրադարձության մասին կամ վերցնում են ինչ-որ բան ու սկսում վերլուծել, ես, բացի 1-2 պոստից, հիմնականում, գրել եմ հեղինակային նյութեր: Գրել եմ իմ մասին, ինձ հարազատ մարդկանց մասին, ինձ համար կարևոր մարդկանց մասին, իմ նախասիրությունների ու հոգեվիճակների մասին: Տեղադրել եմ իմ առաջին գրական փորձը՝ պատմվածք՝ 2 մասով: Շարունակելու եմ նույն կերպ: 
Անտեսել եմ  բլոգիս, օրերով մոռացել, բայց ինքն ինձ հարազատա: Կապվել ենք: Ուղիղ 1 տարի առաջ ողջունեցի քեզ, բլո՛գ, teddy's blog: Դրանից մեկ տարի հետո շնորհավորում եմ 1 տարիդ: Շնորհակալություն Facebook-ին, որովհետև դրա միջոցով եմ տարածել պոստերս, լսելի դարձրել մտքերս ու ունեցել իմ ընթերցողների շատ փոքր խումբը, բայց դե ինձ համար մի շատ կարևոր սկզբունք կա. կարևորա որակը, ոչ թե քանակը: Շնորհակալություն իմ հավատարիմ ընթերցողներին, մասնավորապես՝ Աննա Միքայելյանին (ի դեպ՝ 2 պոստ բլոգումս հենց իր հեղինակայինն են. «Անվերնագիր» («Անվերնագիր»ես եմ անվանել, որովհետև ինքը վերնագիր չեր դրել), մյուսը՝ «Գունազարդ դալաններ կամ«graffiti» պոստը, հիմա ինքն արդեն իր սեփական բլոգն ունի,http://ann-positive.blogspot.com - կարդացե՛ք, շատ հետաքրքիր է գրում):Աննային շնորհակալ եմ, առհասարակ, էս 1 տարվա ընթացքում ինձ աջակցելու, օգնելու, ոգևորելու համար, էտ ամենը կարող եք տեսնել նկարներով, որոնց հեղինակն ինքն է: Ու էլի մեկ անգամ. Շնորհավո՜ր 1 տարիդ:



вторник, 14 августа 2012 г.

Մտորում



Նորից էդ անտանելի զգացումը, երբ ներսումդ ինչ-որ տեղ ցավումա, ու ամենավատն էնա, որ չգիտես, թե էդ ցավը որտեղա: Քեզ թվումա, թե հասել ես մի սահմանի, որտեղից ոչ առաջ գնալու, ոչ էլ ետ քայլ անելու ճամփա չկա: Հետո արդեն չես էլ հասկանում, թե ոնց ես ապրել, ոնց են օրերը գլորվել, ու մի մեծ հարցականա կախված. առա՞ջ ես գնացել, թե՞ հետ:Զգացումները միշտ էլ համ են ունեցել. էս դառը զգացումների շարքիցա: Ամենավատն էլ էնա, որ կողքիդ ոչ մեկին չես տեսնում, ում կարող ես խնդրել, որ քեզ օգնի: Դու սկսում ես պատմել, ամբողջ սրտով ուզում ես, որ քեզ հասկանան, իսկ դրա փոխարեն մի զույգ անտարբեր աչքեր զարմացած նայում են քեզ, ու դրանից դատարկության զգացումը կրկնապատկվումա: Ամենահարազատ մարդն օտարա թվում ու սարսափով արձանագրում ես ինքդ քո մեջ, որ հարազատ մեկին ես ատում…Ատել, էս շատ վատա, երանի՜ ջնջվեր էս զգացմունքը, բայց եթե տրվել է, ուրեմն ստիպված ես կյանքում գոնե մի անգամ զգալ: Իսկ երբ ամբողջ ուժով չես ուզում էդ, Բարձրյալն էնպեսա անում, որ ավելի ցավոտ  լինի, որովհետև մյուսները, որ հեշտությամբ են ատում, հաստատ ցավ չեն զգում: Ուղղակի ատում են, ու իրենց թվումա, թե դրանով ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի են հաղթել, վառել են իրենց ու ատելի կետի միջև ընկած բոլոր կամուրջները… 

Ամենավատերի շարքից…էն, որ հոգնել ես ամեն ինչից, բոլոր ձևականություններից, ամեն օր անընդհատ կրկնվող գործողություններից, հոգնել ես էդ «նույնությունից», ստիպված ժպտալուց, որ հանկարծ չսկսեն հարցեր տալ, որովհետև դրանով ուղղակի կսպանեն քեզ: Ու էլի, հարգելի՛ մարդ, միայն ինքդ քեզ պիտի մեղադրես, որովհետև կյանքդ փոխելու համար մատդ մատիդ չես տալիս, իսկ եթե դա է քեզ հարմար, ուրեմն էլի դու մեղավոր ես միապաղաղության մեջ ապրելու, թուլամորթ լինելու համար: 
Ամենավատերի շարքից…Երբ արդեն չես էլ ուզում երազել, չես էլ կարող, որովհետև հոգնել ես հոգեպես քեզ տանջելուց: Ուրեմն հետ պիտի գնաս ու նորից ապրես զոմբիացված աշխարհի զոմբիացված օրենքներով, որոնց կրողն էլ չես արդեն, այլ` կամակատարը: Ցավով պիտի նկատես, որ էնքան փոքր ես, որ աշխարհը քեզ կուլա տալիս: Հուսահատ վերջին ճիգերն ես անում, կառչում ես ինչ-որ տեղից, որ հետ գաս` առանց հասկանալու` վաղուց արդեն առաջվանը չես:Ու ամենավատերի շարքից…Ստիպված ես համակերպվել ու ապրել…
Իսկ մի խումբ մարդիկ` խելացի, տհաս, ինքնահավան, անճարակ, քեզ փորձում են հակառակը համոզել: Ասում են իրենց կարծիքն ու մի կողմ քաշվում, կարծես դա է միակ բացարձակ ճշմարտությունը: Դրանից ավելի ես հոգնում, կողքից նայում ես էդ ամենին ու ինչքան էլ ուժասպառ ես, ծիծաղդ չես կարողանում զսպել:
Ամենավատերի շարքից…Ինչքան էլ իրականում էդպես չլինի, քեզ թվումա` բոլորին կորցրել ես, ու նոր ճամփա էլ չկա, որ գնաս ու ուրիշին գտնես:
Ամենավատերի շարքից…Քեզ ուղղակի չեն հասկանում: Էսքան բան կուտակվումա մեջդ ու պիտի պայթի, բայց քեզ զսպում ես ուժասպառ լինելու աստիճան, իսկ դրանով մենակ ինքդ քեզ ես սպանում, երբ ֆիզիկական ոչ մի գործ չես արել, բայց հոգնած պառկում ես ու զգում, որ ծանրացածա ամեն ինչ: Էդ պահին երազում ես մի բան, որ քնած չլինես, որ գիտակցությունդ տեղը լինի, բայց դու գոնե մի պահ ոչ մի բանի մասին չմտածես, ուղղակի չմտածես: Իսկ վերջում, ի վերջո գտնում ես մի կետ, որ քեզ ապրելու ուժա տալիս…Գիտես` մի օր նոր օր կգա…
Հ.Գ. միշտ սիրել  եմ ծովը...շաաաատ, երևի անունսա էդպես ուժեղ կապել ծովի հետ. «ծովի դուստր»:  Ու հիմա մի բան եմ երազում.նստել ծովի ափին, նայել հեռուն ու հոգեպես խաղաղվել: