вторник, 6 марта 2012 г.

Գաբրիել Գարսիա Մարկես. մենության ու թևավորների աշխարհում


Feliz Cumpleaños,  García Márquez!!!!!!!

Երևի ավելի շուտ էր պետք պոստ ունենալ Մարկեսի մասին, բայց որոշեցի այսօր գրել, որովհետև լրանում է հանճարեղ գրողի 85-ամյակը, ու նա դեռ աշխարհը զարդարում է  իր գոյությամբ, իսկ մենք նրա ժամանակակիցներն ենք:
Մի օր  համալսարանում իսպաներենի դասի ժամանակ լսարան մտավ ամբիոնի աշխատակիցն ու ասաց, որ կարող ենք տոմս ձեռք բերել ամբինոի միջոցով ու գնալ դիտել Մարկեսի «Թևավորը» պատմվածքի մնջախաղը: Դե, մնջախաղ դիտելու համար, բնականաբար, պետքա ծանոթանալ պատմվածքին, կարդալ, հասկանալ:
Գնացի տուն, փորձեցի էլկտրոնային տարբերակով գտնել կարդալ ու չգտա: Չգտա, որովհետև պատմվածքն, իրականում, ուրիշ վերնագիր ուներ՝  «Очень старый человек с огромными крыльями»: Կարդացի իսպաներենով, բայց բարդ էր: Հետո կարդացի ռուսերենով ու որոշ չափով հասկացա: Հետո գնացինք մնջախաղը դիտելու ու հիացած դուրս եկանք թատրոնից, հիացած թե՛ դերասանների խաղով, թե՛ մնջախաղի մշակումով ու լուծումներով:
Դրանից հետո սկսեցի ինքս ինձ մեղադրել, որ ավելի շուտ չեմ կարդացել Մարկես, բայց հետո հասկացա, որ ճիշտ ժամանակին եմ սկսել, որովհետև ավելի շուտ Մարկես կամ չես հասկանա, կամ չես ընդունի: Որոշեցի ամառը նվիրել նրան ու կարդացի վեպերից 3-ը՝ «100 տարվա մենություն», «Սերը խոլերայի ժամանակ», «Նահապետի աշունը»: Կարդում էի ու չէի հասկանում՝ ոնց էր ժամանակն անցնում:  Հենց մեկը «100 տարվա մենության» մեծությունն անգամ գրականագիտությունն ամբողջությամբ չի բացահայտել, մի բան է փաստ. դրանով բացահայտվել է Մարկեսի մեծությունը: Վեպում Մարկեսը կառուցել է այն աշխարհը, որն ինքը կուզենար տեսնել: Ամեն ինչ նոր էր մարդկանց համար: Նրանք գնում էին առաջին անգամ սառույց տեսնելու, իսկ շատ իրեր անգամ անուն չունեին, և մարդիկ դրանց մատով էին ցույց տալիս՝ չիմանալով ինչպես կոչել դրանք: Բայց հետո ինչ-որ տեղից հայտնվում է այն ձեռքը, որը քանդում է նրանց ստեղծած այդ աշխարհը:
Միայն այն, որ մեկ գերդաստանի պատմությամբ նա տվել է իր հարազատ Կոլումբիայի և, առհասարակ, ամբողջ մարդկության պատմությունը՝ ստեղծելով մեկը մեկից ուժեղ կերպարներ ու ստիպելով հավատալ անհավատալիին, բավական է:
Գրող, որը շատ բան փոխեց իմ հայացքների ու մտածելակերպի մեջ: Գրող, որը համոզեց ավելի ամրապնդվել իմ համոզմունքներում, որը շատ բան սովորեցրեց կյանքի ու այն ընկալելու մասին: Ինձ շատ հարազատ է Մարկեսի ոճն ու լեզուն՝ բարդ ու պարզ միաժամանակ, ճոխության աստիճան՝ հասարակ:
Մի անգամ «Ո՞վ է ուզում դառնալ  միլիոնատեր» հեռուստախաղի ժամանակ Գլումովն ասաց. «Իրեն հարգող յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ պետք է կարդա Մարկես…»
Շտապե՛ք