суббота, 7 апреля 2012 г.

ԱՊՐԻԼԻ 7...կինը և գեղեցիկն առհասարակ


Ապրիլի 7: Մայրության և գեղեցկության օր: Մայրերին և գեղեցիկը մեծարելու օր: Իսկ հայերիս համար նաև, այսպես կոչված, միամսյակի ավարտ: Միշտ էլ «միամսյակը»  համարել եմ վերացական մի երևույթ. որը երբեք էլ իրականություն չի դառնում: Դա պարզապես հորինել է իգական սեռը գոնե մեկ ամիս իրեն լավ զգալու համար: Դրա մասին հիշվում է միայն Մարտի 8-ին, երբ այն սկսվում է և Ապրիլի 7-ին, երբ վերջանում է, իսկ  այդ երկու օրերի միջև ընկած ժամանակահատվածում ոչ ոք չի հիշում դրա մասին: Կանայք էլ ծաղիկներ ու նվերներ ստանում են միայն այդ 2 օրերին: Ինչևէ, սիրում եմ Ապրիլի 7-ը: Օրն ունի իր մեծ ու գեղեցիկ խորհուրդը, քանի որ համաձայն  «Աստվածաշնչի»՝  հենց այս օրն է Գաբրիել հրեշտակապետը հայտնվել Մարիամին ու ավետել, որ նրանից ծնվելու է Աստծո որդին: Այդ իսկ պատճառով էլ այս տոնը նախ և առաջ մայրերի տոնն է՝ մի էակի, որի մասին կարող ես խոսել անվերջ ու միևնույն ժամանակ ուղղակի լռել:
Օրը նաև գեղեցկությանն է նվիրված, իսկ դրա մասին պատկերացումներ ունենք բոլորս: Ինձ համար այդ պատկերացումը կայանում է 3 բանում՝
1. հմայք, հմայք ու էլի հմայք: Այդ «շարմ» կոչվածը, ինչ-որ կայծ, փայլ, որը միանգամից կարող է գրավել:
2. նրբագեղություն, այս դեպքում արդեն «գրացիա» կոչվածը, որն իր մեջ ներառում է նաև տարբերվող ճաշակ ու բնավորություն:
3. ինտելեկտև ոչ միայն գեղեցիկի մեջ, այլև ամեն պարագայում ինձ համար միշտ կարևորվող նախապայման: Չէ՞ որ խելացի կինը քառապատկում է իր արժանիքները, իր խորհրդավորությունն ու գրավչությունը:
Իդեալական կինն ինձ համար հենց այդ խելացի, զարգացած, էսթետիակական բարձր ճաշակով, ուժեղ ու իր երջանկության ու դերի համար պայքարող կինն է:
Ինքս ինձ համար առանձնացրել եմ մի քանի կանանց, որոնք  աչքի են ընկել հենց այդ հատկանիշներով.
Սկսեմ ամենահին ժամանակներից ու առաջինը նշեմ հենց նրան՝
   1. Անդրոմաքե՝ Հոմերոսի «Իլիականի»-ի հերոսուհիներից մեկը՝ Հեկտորի կինը: Տրոյայի մասին խոսելիս բոլորն անխտիր կնշեն Հեղինեին, բայց ինձ համար Անդրոմաքեն է հին աշխարհի ամենանրբագեղ ու խելացի կանանցից մեկը:
    


    2  Վիրջինիա Վուլֆ՝ անգլուհի գրող: Նրան չես համարի գեղեցիկ, բայց ես գտել եմ նրա մեջ ինձ գրավող հմայքը, տաղանդը, իր տարօրինակ ու լռակյաց կերպարը:
       
3. Արքայադուստր Դիանաինձ համար կանացի ամենագեղեցիկ ժպիտը պատկանում է նրան, իսկ  "lady"  կոչվածը ասոցացնում  եմ նրա հետ: Կին, որն արքայական շքեղության մեջ յուրօրինակ պարզ էր:

   4. Թաիրա Բենքս՝ հայտնի մոդել: Կմտածեք ՝ ինչու պետք է նշեմ մոդելի իմ նշած հատկանիշներից ելնելով, որոնցից մեկը խելացին է, բայց հավատացեք, նա ինձ դուր է գալիս ոչ միայն իր թխամորթ ու սևահեր արտաքինով (քանի որ ես սիրում եմ կնոջ այդ տիպը՝ համարելով, որ նրանք բնազդներով ավելի մոտ են բնությանը), այլ շատ անգամներ եմ համոզվել նրա խելքի ու կյանքն ընկալելու ունակության մեջ:


5.     Սոֆի Մարսոսիրում եմ ֆրանսուհի այս դերասանուհուն անկախ նրանից ունի իմ նշած հատկանիշներից երրոդը, թե ոչ, բայց նա էլ է ինձ համար յուրահատուկ գրավիչ:

Վերջում ուզում եմ նշել կանացի մեկ գրական կերպարի: Ֆիջերալդի " Tender Is The Night"  վեպի հերոսուհի Նիկոլը՝ կանացի ամենաուժեղ ու հմայիչ կերպարներից մեկը:
Ամփոփելով կցանկանայի նշել Օսկար Ուայլդի խոսքերը.
«Կանայք ստեղծված են նրա համար, որ իրենց սիրեն, այլ ոչ թե հասկանան»

Комментариев нет:

Отправить комментарий