вторник, 24 января 2012 г.

Russian Roullete


Այնտեղ՝ վերևում՝ հեռվում, շա՜տ հեռվում, վառվում է արեգակը, վառվում է, ջերմություն տարածում ու լույս տալիս: Նրան թվում է, թե ջերմացնում է աշխարհում ամենքին ու ամեն ինչ: Բայց արևը չի էլ պատկերացնում, որ եթե անգամ նրա շողերն այրում են կիզիչ տաքությամբ, ոմանց համար, միևնույն է, ցուրտ է: Արևը չի էլ պատկերացնում որ եթե անգամ ինքը լուսավորում է Երկիրը, միևնույն է, մոլորակի տարբեր անկյուններում ոմանց համար մութ է, անտանելի խավար: Բնությունը ստեղծել է  նրանց ու ասել. «Գիտե՞ս ինչ, դու չես կարող տեսնել լույսը, շուրջդ խավար է լինելու, ստիպված ես լինելու ամեն անգամ պատկերացնել, թե այս կամ այն առարկան ինչպիսին է: Բայց սպասի՛ր, դրա փոխարեն ուժեղ զարգացած կլինեն քո շոշափելու զգայարանները, որ շոշափես ու պատկերացնես առարկաները»: Իսկ կույրը կկանգնի ու կասի. «Աստվա՛ծ, դե ուրեմն դու ինձ նկարագրիր, թե ինչպիսին է մայրամուտը, ինչպես է ալեկոծվում ծովը, ինչ գույն ունի ձյունը:Ի՞նչ պատահականությամբ ես որոշել, որ միլիոնավոր մարդկանցից հենց ես եմ պատժված լինելու չտեսնել լույսը, չտեսնել սեփական արտացոլանքս, չտեսնել ինձ»:
Իսկական ռուսական պտտակախաղ: Բախտ, ճակատագիր կոչված կամ ինչ-որ անհայտ ձեռք, պտտի՛ր այն, դե, պտտի՛ր ու տեսնենք, թե ինչ կստացվի: Այն կանգ է առնում և ո՜վ հրաշք: Նա երջանիկ է լինելու: Նորից է պտտվում՝ ցավում ենք, բայց դուք էլ դժբախտ եք լինելու: Մեկը կվայելի կյանքը մինչև վերջին կաթիլը, մյուսը կափսոսի, որ առհասարակ  ծնվել է: Ու նորից ու նորից նույն  ծեծված արտահայտությունը, թե կյանքը դժվարություններով լի է ու պետք է պայքարել դրանք հաղթահարելու համար, առանց դրանց կյանքը հետաքրքիր չէր լինի; Ինչպիսի մխիթարանք  Հայաստանի գյուղերից մեկում ապրող  այն կնոջ համար, որն ընտանիքը պահելու համար անում է ցանկացած գործ, որ իրականում տղամարդկանց համար է նախատեսված՝ բանվորական գործ, բեռնակրություն, ջրհորներ փորել, արդյունքում քայքայել առողջությունն ու մտածել, թե ինքն էլ ծնվեց, ապրեց ու գնաց: Բազում դժվարություններ ու այ թե հետաքրքրի կյանք եմ ասել: Իսկ մայրը կվերադառնա տուն, ու երեխաները կնայեն նրան ու կասեն. «Գիտես ինչ, մայր, ինչպես է պատահել, որ մենք այսպես ենք ապրում, իսկ մյուսներն այնպես…»
Մայրը ոչինչ էլ չի ասի, որովհետև հարցն, իրականում, քեզ է ուղղված,  արդարությու՛ն, դե, պատասխանի՛ր: Դու էլ կլռես…
Իսկ նրանց ձայնը ոչ ոք էլ չի լսում, որովհետև աշխարհն անտարբեր է դարձել….
Վերջերս հայ գրող Շ. Թաթիկյանի մի վիպակում կարդացի գրողի միտքն այն մասին, որ կյանքը միշտ չէ, որ վերջանում է վերջակետով: Երբեմն այն վերջանում է հարցական նշանով, երբեմն՝ բացականչական, իսկ ամենից հաճախ՝ կախման կետերով…

воскресенье, 8 января 2012 г.

Երգ, երաժշտություն, երգարվեստ...


Յուրաքանչյուր արվեստ ձգտում է երաժշտություն դառնալ…Ուոլտեր Պեյտեր

Յուրաքանչյուր արվեստ խոսում է իր լեզվով: Երաժշտությունն էլ ձայների ու ինտոնացիաների լեզուն է: Դեռևս նախապատմական ժամանակներից նախնադարյան մարդը ևս ունեցել է իր տոները ու տոների ընթացքում նրա  շարժումներն ուղեկցվել են արտաբերված դեռևս անհասկանալի ձայներով: Մարդկային էվոլուցիան զարգացրել է այդ շարժումներն ու դարձրել այն այժմյան պարը, դե իսկ արտաբերած ձայներն էլ կատարելագործվել ու դարձել են երգ ու երաժշտություն: Այն ևս ունի իր զարգացման  փուլերը. նախապատմական ժամանակաշրջանին հաջորդել է հին աշխարհի երաժշտությունը, այնուհետև վաղ շրջան  ( Հռոմեական կայսրության փլուզումից հետո՝ 476թ.), հետո միջնադարյան երաժշտական տենդենցներ մինչև բարոկկո (18-րդ դար):
Մարդկային էվոլուցիան շարունակվում է նաև այսօր: Կատարելագործելով մարդուն՝ այն կատարելագործում է ամեն ինչ, այդ թվում նաև երաժշտությունը:
Երևի թե չկա որևէ անհատ, որին այս կամ այն չափով դուր չգա երաժշտությունը, երգը: Պարտադիր չէ գիտակ լինել ու իմանալ երաժշտական բոլոր տերմինները, կարևոր է պարզապես հասկանալ, ընկալել այն: Ընդ որում, չկա  երաժշտությունը «ճիշտ ընկալել» հասկացողություն. յուրաքանչյուրն ընկալում է այն յուրովի, տարբեր մոտեցումներով: Պատակերացումները կարող են լինել տարբեր, սակայն ընդհանուր է լեզուն, իմաստը: Տարբեր ազգության պատկանող մարդիկ չեն հասկանա միմյանց լեզուն, բայց նրանք կարող են իրար հասկանալ կիթառի լեզվով, դաշնամուրի, կամ էլ ջութակի: Երաժշտությունը պարզապես չի ազդում մարդու վրա, այլ ձևավորում է նրան, նրա գեղագիտական ճաշակը: Մեզանից յուրաքանչյուրն էլ ունի սիրելի երգերի հավաքածուներ, որոնց ամեն մի հնչյունը ուղղակի իր մեջ է, թանկ է, հարազատ, նույնիսկ նախանձելու աստիճան իրենն է, առավել ևս երբ երգը ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին է հիշեցնում:
Գոյություն ունեցող տարատեսակ երաժշտական ոճերից մեզանից յուրաքանչյուրն ընտրում է իր համար ամենահոգեհարազատը: Նրա համար լավագույն երաժիշտները հենց այդ ոճում ստեղծագործողներն են, լավագույն կատարումները՝ նրանցը: Ինձ համար էլ վերջին ժամանակաների ամենահոգեհարազատ ոճը բլյուզ-ռոքն էԱռաջին անգամ լսեցի այդ ոճի կատարողներից մեկի՝ Ջոն Մեյերի կատարումները ու անկեղծ ասեմ՝ չհակացա ոչ՛ ոճը, ո՛չ էլ, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Երևի չէի էլ լսի այդ ոճի երգեր, եթե չլիներ ինչ-որ յուրահատոկ ձգող տարր, ու որոշ ժամանակ լսելուց ու «հարմարվելուց»  հետո հասկացա, որ ինձ անսահման շատ է գրավում երկու երաժշտական ուղղություների այդ համադրությունը, որն, անշուշտ, բարձր ոճ է, բարձր արվեստ: Երաժշտությունն ինձ համար ինքնամաքրման միջոց է: Առաջնայինը երգի մեջ ինձ համար երաժշտությունն է, բառերը երկրորդական են, դրա համար կա խոսքի արվեստ: Փորձի՛ր հանել բառերը, միևնույն է երաժշտությունը խոսում է, պատմում է այն, ինչ բառերն են ասում, ինչ դու ես ուզում ասել: Վայելում ես երգը, մի տեսակ վերանում աշխարհից: Չես լում պարզապես լսելու համար, լսում ես ինչ-որ բան վերապրելու, կամ նույնիսկ ապրելու համար: (Слова иногда нуждаются в музыке, но музыка не нуждается ни в чем….Эдвард Григ)…

Շատ անգամներ եմ փորձել վերլուծել մեր հասարակության մեջ տիրող իրավիճակը ու այդպես էլ չեմ հասկացել՝ ով է մեղավոր այդ անմխիթար վիճակի համար: Եթե երգիչները երգում են մեծ տարածում գտած անիմաստ ու անհասկանալի 6-8, ապա հարց է առաջանում. ինչու՞ են երգում ու տրամաաբանական պատասխան. որովհետև լսարան ունեն, որովհետև մեր հասարակության լայն շերտեր լսում են նրանց: Այսինքն մեղավոր է նաև լսարանաը: Մեղավոր են նաև մեր հեռուստաեթերները, որ «պտտեցնում» են այդ երգերը: Ամեն մեկը մտածում է իր շահի մասին  ու արդյունքում ոտնահարվում է գեղագաիտական ճաշակ կոչվածը: Ու՞ր ենք հասել մենք. չէ՞ որ 80-ական թվականների հայ էստրադան բազմաթիվ գեղեցիկ երգեր է տվել:
Իսկ այսօր հայ հասարակությունը պարզապես ցանկություն էլ չունի լսելու այնպիսի կատարողների, ինչպիսիք են Էրիկ Կլեպտոնը, Ստիվի Ուոնդերը, Ջոշ Գրոբանը,  Սիան և ուրիշներ, լսելու շատ ու շատ փոփ-ռոք խմբերի մատուցած արդի ու ուրույն կատարումներ, էլ ուր մնաց դասական լսեն, իսկ ես խոսում եմ ինչ-որ բլյուզ-ռոքից...
Թեպետ կա նաև այն մասսան, որ իսկապես լում է որակյալ երաժշտություն, բայց նրանք էլ, երևի, առանց գիտակցելու իրենց համարում են «աշխարհի կենտրոն» ու բառիս բուն իմաստով ծիծաղում նրանց վրա, ովքեր անորակ երաժտություն են լսում: Արդյուքում ստացվում է այն, ինչ ստացվում է...
Յուրաքանչյուր արվեստ գեղեցիկ է, գեղեցիկ է, որովհետև արվեստ է, իսկ երգարվեստը եզակի է: Այն ոչ նկար է, ոչ էլ քանդակ, որ նայես ու հիանաս, ոչ էլ գիրք, որ վերցնես կարդաս: Այն լսելու արվեստ է, տարածության մեջ հնչող հնչյունների արվեստ: Ուրեմն  պետք է գեղեցիկ պահել գեղեցիկը…