суббота, 2 июня 2012 г.

Feliz Cumpleaños, Sol


Երևան, 2009 թ., հուլիս, չեմ հիշում՝ որ օրը: Գյուղինստիտուտի մի լսարանում հավաքվել են մի խումբ երիտասարդներ:  Իսպաներենի բանավոր քննությունն էր, ու ամեն մեկը լարված սպասում է իր հերթին: Լսարանում հիմնականում ոչնչով չառանձնացող դեմքեր են, բայց բոլորն էլ նկատում են իրենց մեջ մեկին՝ ռիժի մազերով, սպիտակամաշկ, դեմքին պեպենիկներ, մի խոսքով, բացարձակ  հայի արտաքին չունեցող մեկը: Ուզում էի միչ քիչ ավելի լավ ուսումնասիրել, տեսնել՝ հայ ա, հայ չի, երբ հանկարծ մտնում Է քննության պատասխանատուն ու ասում, որ առաջին 5 ցանկացողները կարող են գնալ, քննությունը սկսվում է: Մինչև մենք բոլորս գլխի ենք ընկնում, թե ինչա ա կատարվում, 5 աղջիկներ ու նրանց մեջ ռիժին էլ, արդեն լսարանից օքսիդացել էին. ոնց հելան, ոնց վազեցին, ոնց անհետացան՝ չհասկացանք: Երբ եկավ իմ հերթը, գնացի քննասենյակ, նստել պատրաստում էի տոմսս, իսկ կողքի նստարանին հանձնաժողովի առաջ իսպաներեն էր «տժժցնում» գուշակեք՝ ո՞վ...դե իհարկե, ռիժին: Բանավոր քնությունն ավարտվեց շատ լավ, գրեթե բոլորը գերազանց գնահատականներ ստացան ու բոլորս էլ գիտեինք, որ ապագա համակուրսեցիներ էինք լինելու:
Երևան, 2009 թ., սեպտեմբերի 1...Ճիշտ էլ գուշակել էինք. համակուրսեցիներ էինք: Այդ օրը դուրս ենք գալիս ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետից, ու նույն այդ ռիժի մազերով աղջիկը՝ Մարիան, մեզ ասեց.
-Երեխե՛ք, եկեք գնանք կենտրոնական, մշակույթի կենտրոն, տարբեր խմբակներ կան՝ պարի, երգի, թատրոնի, ես պարն եմ ուզում. դուք էլ մի բան ընտրեք, եկե՛ք:
Գնացինք ու ամեն ինչ ավարտվեց նրանով, որ էնտեղի հավաքարար տատին, բառիս բուն իմաստով, մեզ դուրս շպրտեց՝  «...ռեմոնտա, գնացեք հետո կգաք»:
3 տարի անց. մշակույթի կենտրոնի պարի բաժին է հաճախում միայն Մարիան, մեզանից մնացած ոչ մեկն էդպես էլ չգնաց ոչ մի խմբակի:
Սկսեցինք ճանաչել իրար, սկզբում դժվար էր, շատեր մեջ նաև Մարիան, ինչքան էլ փորձում էր ցույց տալ, թե ամեն ինչ լավա, իրեն ամեն ինչ դուրա գալիս, բայց հենց նրանցից մեկն էր, որ դժվարությամբ մեզ սովորեց, բայց երբեք ոչ մի բանով ցույց չտվեց, թե իրեն այս ինչը կամ այն ինչը հաճելի չէ: Իսկ նրա էությունը ժամանակի ընթացքում բոլորիս էլ պարզ դարձավ՝ հրաշալի, բարի, կամեցող, օգնող, ամեն ինչում, ամեն պարագայում ձեռք մեկնող...
Երևան, 2011թ., ՌԳԲ ֆակուլտետի Չարենցի դահլիճում բոլոր ուսանողներն սպասում են, թե երբ է դասախոսը գալու, որ տետրերը բերի, տեսնենք՝ ինչ ենք ստացել: Սա էն եզակի գրավորներից էր, երբ համատարած արտագրել էին բոլորը: Դասախոսը բերում է տետրերը, բոլորը ստացել են առավելագույն գնահատական, ես բացում եմ տետրս ու... 9-ից՝ 8 միավոր: Ինչի էլի, բոլորն արատգրել են, ես որտեղ եմ թերացել: Մինչ գլխիս վրայով 2 աղջիկ ձեռքերով  «թխում են»  իրար, թե 9 են ստացել Մարիան արդեն տետրս ձեռքին դասախոսի մոտ էր.
–Ընկե՛ր Ղազարյան, կասեք,  թե  էս գրավորի մեջ թերությունը ո՞րն է:
–Դու էս աղջկա դատապաշպա՞նն ես, աղջիկ ջան:
Վերջում ամեն ինչ ավարտվեց նրանով, որ ես էլ 9 ստացա...
Նստել ու մտածում էի ՝ Մարիան...Մարիան, կարար ու չաներ, չգնար, իմ փոխարեն չխոսեր, չօգներ...
Ու հասկացա՝ ժողովրդական պարզ ճշմարտությունը, թե «Ամեն փայլուն բան ոսկի չէ» էս պարագայում բեկվում է, դառնում սխալ, դառնում բացառություն. ոսկե արտաքինի մեջ, ոսկե հոգի էր ապրում:
Երևան, 2012 թ., ՌԳԲ ֆակուլտետ. լսարանում հավաքվել ենք մեր խմբից մի քանի հոգով, քանի որ DELE-ի քննություն էինք հանձնում, լարված ու անհանգիստ վիճակ էր, երբ բացվում է դուռը ու բոլորս իրար հետ՝ «Արևըըըը, մեր արևըըըըըըը»: Մարիան պարի էր գնալու, բայց չեր զլացել գալ ու մեզ տեսնել, ոգևորել, օգնել...
Երանի քո նման մարդիկ շատ լինեին, որ աշխարհն ավելի փայլուն, լուսավոր լիներ, թեպետ շնորհակալ եմ հենց էդ նույն աշխարհին, որ մենք հանդիպեցինք, ճանաչեցի քեզ...
Շնորհավոր Ծնունդդ, արև՛,  ուզում եմ, որ գտնես  էն  ամեն մի լավը, որը քո սրտին արժանի կլինի...