среда, 31 августа 2011 г.

Երբ գալիս է Սեպտեմբերը



Չգիտեմ, թե ուրիշների մոտ ինչպես է, բայց ինձ մոտ ամեն անգամ սեպտեմբերի 1-ի առավոտյան մի յուրօրինակ զգացում է լինում: Այնպես, որ թվում է, թե ինչ-որ կարևոր իրադարձության ես պատրաստվում:Այս տարի ինձ համար գալիս է 13-րդ Սեպտեմբերի 1-ը:Արդեն ետևում են մնացել դպրոցական սեպտեմբերները, երբ ամեն ինչ պարզ էր ու հասարակ, երբ չէիր էլ հասկանում, որ ծնողներդ  ամեն ինչ անում են, որ ամեն  ուսումնական տարի նոր աշակերտական հագուտով ու պայուսակով գնաս դպրոց:  Դու էլ պատրաստովում էիր, հագնում աշակերտական հագուստն ու բռնում դպրոցի ճամփան:Դու պարզապես ուրախանում ես գնալով գնումների ու գրենական ամեն մի նոր պիտույք գնելով՝ ժպտում, ուրախանում: Մի օր էլ տեսնում ես, որ էտ ամենն ավարտվել է, շատերի մոտ նույնիսկ ավարտվում է ավելի շուտ, քան կավարտեն դպրոցը:Մտածում են, որ արդեն մեծ են ու նույնիսկ ամաչում են գնալ «ինչ-որ» գրենական պիտույք գնելու: Բայց երբ ավարտվում է էտ ամենը, զգում ես, որ ինչ-որ բան դատարկվեց: 13 տարի առաջ էր, երբ առաջին անգամ ոտք դրեցի հարազատ դպրոցիս պատերից ներսՉեմ նկարագրի դա, որովհետև յուրաքանչյուրն էլ ապրել է դա, ապրել միայն իր համար հասկանալի հույզեր ու միայն իրեն հատուկ կարոտով է հետո հիշելու էտ ամենը:
Այլ էր համալսարանական առաջին Սեպտեմբերի 1-ը:Դրան էլ էի յուրահատուկ պատրաստվել..մինչդեռ այդ օրն ինձ համար դարձավ անտանելի: Թե ինչու՞՝ ինքս էլ չգիտեմ: Երևի մի բանի ես սպասում ու լրիվ այլ բան տեսնում: Մտածում էի, թե ինչի համար եմ էսքան պայքարել, ջանք թափել ու չէի հասկանում, թե որտեղից ծնվեց այդ հակակրանքը դեպի համալսարանը:Չէ՞ որ ամեն անգամ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքը տեսնելիս երազել եմ մի օր լինել նրա ուսանողը: Ուրեմն ի՞նչ եղավ:
Եղավ այն, որ դա երկար չտևեց: Ընդամենը մի քանի օր անց ամեն ինչ դարձավ սովորական ու հարազատ:Համալսարանական առօրյան, ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես, բայց կլանում է քեզ  և ուզած-չուզած ենթարկվում ես նրան:Միայն այդ ժամանակ հասկացա, որ սկսել եմ շատ սիրել հարազատ ԵՊՀ-ն: Հետո արդեն բազում դժվարություններ, զվարճալի ու ձանձրալի դասեր, քննություններ և որպես դրա հետևանք..անհամբեր սպասում ես արձակուրդների: Ուսումանական տարին ավարտվում է՝ իր հետ տանելով այնքան շատ բան, որ ինքդ էլ չես հասցնում հասկանալ, թե ինչ:Սակայն ինչպես կյանքում ամեն բան իր վերջն է ունենում, արձակուրդն էլ է ավարտվում, ու նորից դուռդ թակում է Սեպտեմբերը
Վաղը նորից այդ յուրօրինակ զգացողությամբ եմ արթնանալու:Ուրախ եմ դրա համար, որովհետև տարվա մեջ ոչ մի այլ օր, դա էլ չեմ զգում
Բարև Սեպտեմբեր…Շնորհավոր Գիտելիքի օր...

понедельник, 29 августа 2011 г.

ԲԱՐԵՎ ԲԼՈԳ

Բարև Բլոգ...առաջին պոստս, բնականաբար, կնվիրեմ հենց քեզ, ուզում եմ ծանոթանալ քեզ հետ..արդեն երկար ժամանակ էր, ինչ ուզում էի սեփական բլոգս ունենեալ, բայց ինչ-որ բան միշտ խանգարում էր..Վերջապես դու արդեն կաս..գիտեմ, որ շատ եմ կապվելու քեզ հետ, որովհետև երբ կյանքումս ինչ-որ թանկ մեկը կամ ինչ-որ թանկ բան է հայտնվում, միանգամից կապվում եմ հետը ու չեմ բաժանվում: Դու դրանց թվում ես լինելու, իսկ եթե երբեմն աչքաթող անեմ քեզ, պետք է ներողամիտ լինես, կյանքում  ամեն ինչ պատահում է,..ինչպես հայտնի մուլտֆիլմում է ասվում.«Չգիտես՝ շրջադարձին քեզ ինչ է սպասվում»...Ինչու՞ teddy's blog... ինձ ճանաչողների համար դա զարմանալի չի լինի, դա պարզապես սովորական «արջուկ» նշանակությունը չունի..շատերը գիտեն, որ ինձ համար շատ սիրելի են tatty teddy bear մոխրագույն արջուկները, շատերն ինձ նույնիսկ այդպես են դիմում, դա նաև այսպես ասած nickname է դարձել ինձ համար, դրա համար էլ դու կկոչվես այդպես..դու կլինես ինձ համար շատ յուրօրինակ օրագիր, որտեղ կզետեղվեն իմ մտքերն ու մտորումները, որտեղ կպատմեմ ամեն ինչի մասին..Էնպես որ, մենք միասին դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու..այս օրը՝ 29.08.2011, քո ծննդյան օրը կլինի......ուրեմն Շնորհավոր Ծնունդդ:)