понедельник, 23 апреля 2012 г.

Գունազարդ «դալաններ» կամ «graffiti»



 Դեռևս վաղ ժամանակներից «graffiti» կոչվող արվեստով զբաղվել են  իտալացիները, հույները: «Graffiti»-ին իրենից ներկայացնում է պատկերներ` տարբեր բնույթիտարբեր ոճերի, որոնք պատկերված են լինում  պատերի,ապակինների,դռների, մի խոսքով շինությունների վրա:Հին ժամանակներում այս արվեստը համարվել է որպես «վանդալզիմի» ակտ
Առաջին նման պատկերներից մեկը պահպանված է  Թուրքիայում:Այդ շրջանում  կատարված նմանատիպ նկարները կրել են գովադզային բնույթ:
Այս արվեստը հայտնի է եղել նաև Հյուսիսային Ամերիկայում:Սրա միջոցով անգամ պահպանվել են թագավորների անուններ ու որոշակի կարևոր փաստեր:
Թեպետ այսքան տեղեկություն լսելով՝ միանգամից հիշում ենք Ամերիկյան ֆիլմերը և նրանց գունազարդ պատերը,սակայն այս արվեստը ավելի հայտնի է Եվրոպայում (մասնավորապես ռոմանական երկներում):
1979-ին արվեստագետ Կլաուդիո Բռունին Հռոմում (այնուհետ՝ Նյու Յորքում) ներկայացրեց  «graffiti» նկարիչների աշխատանքները:
Այդ ցուցադրությունն առաջինն էր նոր արվեստի համար:Քանի որ ցուցադրությունից հետո աշխատանքները արժանացել էին մեծ հավանության, «graffiti» նկարիչներից մեկը, մտերմանալով Blondie խմբի ադնամններից Deborah  Harry-ի հետ, ձայնագրում են նոր փոփ սինգլ՝ «Rapture» անվանվամբ:Այստեղից էլ սկսում է կապը փոփ երաժշտության և «graffiti» արվեստի մեջ:
 Տարբեր երկրներում կան գունազարդ պատկերներ որոնց վրա մարդիկ կարող են գրել իրենց անունները կամ ինչ-որ տողեր:
Ինձ համար այս  ամենն ուսումնասիրելու պատճառ են հադիսացել երևանյան գունազարդ «դալանները» Կարծում եմ այս տվյալնները այնքան էլ չեն վերաբերվում մեր «դալաններին», սակայն փորձեցի նկարգարել այդ «արվեստի» սկզբնաղբյուրները ու պատմությունը: Հնարավոր է այսօրվա թոհուբոհի մեջ այս թեման այնքան էլ ակտուալ  չէ,սակայն ես այն փորձում եմ դիտարկել  որպես «փոզիթվ» կետ մեր քաղաքում: Այսօր գերեթե բոլոր դալանները գունազարդ են: Չափազանց հաճելի է քայլել փողոցով և հանդիպել մարդու անսպառ երևակայությանը, այն էլ պատի վրա:Տարբեր փողոցներում  կան տարբեր պատկերներ,կան այնպիսինները,որ բնութագրում են «ենթամշակութային» տարրեր սակայն կան և չափազանց «փոզիթիվ» պատկերներ, որոնք տեսնելիս ակամայից ժպտում ես:Այսօր համացանցում էլ շա՜տ են այնպիսի նկարներ, որոնք արված են գունազարդ պատերի մոտ ,.,.,կարծում եմ այս գորշ իրականության մեջ իսկապես սա մի լուսավոր կետ է և գովելի եմ համարում նման քայլը.չէ՞ որ  անգույն գորշությունը ճնշող է,իսկ մեր փողոցները լի են «ճնշված» դեմքերով:
Թեպետ գունազարդելով պատերը՝ մենք չենք ազատվում մեր դարավոր խնդիրներից,սակայն փորձում ենք մեզ տրամադրել դեպի լավը,տեսնել գունեղն ու պայծառը:Իսկ այս գունազարդ պատկերների մեջ էլ կկարողանաք ստեղծել գունազարդ իրականություն:Օպտմիզմի և փոզիթիվության ակտ համարելով   «graffiti»-ին՝ ցանկություն եմ հայտնում այդ արվեստը զարգացնել մեր երկրում և փորձել  գունազարդել մեր իրականությունը:










    



photos by Anna Michaelyan
                                                                                                                 posted by Anna Michaelyan

понедельник, 9 апреля 2012 г.

Ազատ Գոտի՝ բանավեճ ֆուտբոլից


Մի  տեսակ արտահերթ գրառումա ստացվում, ուղղակի զգացի, որ  «Ազատ գոտին» նայելուց հետո ինչ-որ մենախոսությունների մեջ եմ: Էսօր էտ հաղորդման շրջանակներում բանավիճում էին Հայաստանում  «Մադրիդի Ռեալի» և «Բարսելոնայի» երկրպագուները՝ խոսելով «Ռեալ»–«Բարսա» հավերժական հակամարտության մասին, իսկ հիմքում դրված էր մեր ազգային հավաքականին ու հայկական ֆուտբոլային ակումբներին երկրպագելու խնդիրը: Էս թեմայի շուրջ բանավեճը ես միշտ համարել եմ անիմաստ, որովհետև մեկա ոչնչի չես հանգում, նույնը եղավ նաև այսօր:
Սկսեմ նրանից, որ սկզբում եկավ «Բարսայի»  ֆան մի տղա ու սկսեց խոսել Բարսելոնայի ազգային ինքնորոշման, անկախության ձգտումների, քաղաքական բախումների մասին: Բայց ինչքանովա ճիշտ ֆուտբոլը տեղափոխել քաղաքական հարթակ, թողնելով մաքուր սպորտը՝ խոսել ազգերի միջև պայքարի մասին: Համենայնդեպս, նրանք, ովքեր դուրս են գալիս խաղադաշտ, պայքարում են սպորտի միջոցով, խաղում են ֆուտբոլ ու ոչ թե մտածում վարչակարգերի, գեներալ Ֆրանկոյի կամ էլ քաղաքական խնդիրների մասին:Ասեմ, որ «Բարսայի» բանավիճող կողմն ավելի ակտիվ էր, բայց հաղորդման ֆորմատն  ու ժամանակը երկու կողմերին էլ մի տեսակ  ճնշում էին ու կաղապարների մեջ  դնում՝ չթողնելով լիարժեք արտահայտել մտքերը: Խոսեմ ամենածիծաղելիի մասին, որն ունի մի անուն՝ Հայկ Կասպարով: Մարդը եկավ ու ոչ մի նորմալ միտք չարտահայտեց բացի՝ սիրում եմ «Բարսա», չեմ սիրում «Ռեալ»  նախադասությունից: Իսկ հաղորդավարը խոսում էր այն մասին, թե այդպես նա լսարան կկորցնի: Բայց ինչ լսարանի մասին է խոսքը, եթե այդպիսին, մեղմ ասած, չկա: Ճիշտ արտահայտվեց Սենիկ կարա-Պողոսյանը, քանի որ ինքն էլ շատ լավ գիտի, որ Հայաստանում «Բարսայի» շատ երկրպագուներ ուղղակի երկրպագում են որպես «մոդա»: Դուր եկան նաև «Բարսայի» ֆան աղջկա խոսքերը. «Գեղեցիկն արարելու անավարտ կիրք»: Վերամբարձա հնչում, բայց ես համաձայն եմ ու ոչ միայն վերագրելով էտ «Ռեալին» կամ «Բարսային», այլ առհասարակ ֆուտբոլին:
Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, անկախ ամեն ինչից, բոլորս էլ երկրպագում ենք նրանց, ցավում նրանց համար, պայքարում նրանց հետ: Բայց այլ բան են ազգային ակումբները: Պատրիատիզմով չեմ տառապում ու իմ անունից կասեմ, որ չեմ կարող երկրպագել նրանց, որովհետև ինքս ինձ կխաբեմ, որովհետև սիրում եմ ֆուտբոլը՝ որպես կատարյալ սպորտ, իսկ մեր «Փյունիկը» կամ «Բանանցը» դեռևս շատ հեռու են կատարյալ ֆուտբոլից: Հնչեց համոզմունք, թե 10 տեղ պետք է լրանա, նոր սկսենք երկրպագել այլ երկրների թիմերի, բայց դա նշանակում է ֆուտբոլը դիտել աչքերը սև կտորով փակած, ինչ-որ նեղ շրջանակում ու անտեսել, որ աշխարհում «Ռեալի», «Բարսայի» կամ «Մանչեստր Յունայթեդի» նման ակումբներն արարում են ֆուտբոլը ու, այսպես ասած, եղանակ փոխում այդ ասպարեզում: Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստա, բայց ախր ինքը չի աշխարհում լավագույնը էլի, ռեալա պետք դատել անկախ ամեն ինչից: Ու՞մ են հայտնի «Միկան» կամ «Գանձասարը», էն դեպքում, երբ «Ռեալ-«Բարսա» պայքարը դիտում են միլիարդներ:

суббота, 7 апреля 2012 г.

ԱՊՐԻԼԻ 7...կինը և գեղեցիկն առհասարակ


Ապրիլի 7: Մայրության և գեղեցկության օր: Մայրերին և գեղեցիկը մեծարելու օր: Իսկ հայերիս համար նաև, այսպես կոչված, միամսյակի ավարտ: Միշտ էլ «միամսյակը»  համարել եմ վերացական մի երևույթ. որը երբեք էլ իրականություն չի դառնում: Դա պարզապես հորինել է իգական սեռը գոնե մեկ ամիս իրեն լավ զգալու համար: Դրա մասին հիշվում է միայն Մարտի 8-ին, երբ այն սկսվում է և Ապրիլի 7-ին, երբ վերջանում է, իսկ  այդ երկու օրերի միջև ընկած ժամանակահատվածում ոչ ոք չի հիշում դրա մասին: Կանայք էլ ծաղիկներ ու նվերներ ստանում են միայն այդ 2 օրերին: Ինչևէ, սիրում եմ Ապրիլի 7-ը: Օրն ունի իր մեծ ու գեղեցիկ խորհուրդը, քանի որ համաձայն  «Աստվածաշնչի»՝  հենց այս օրն է Գաբրիել հրեշտակապետը հայտնվել Մարիամին ու ավետել, որ նրանից ծնվելու է Աստծո որդին: Այդ իսկ պատճառով էլ այս տոնը նախ և առաջ մայրերի տոնն է՝ մի էակի, որի մասին կարող ես խոսել անվերջ ու միևնույն ժամանակ ուղղակի լռել:
Օրը նաև գեղեցկությանն է նվիրված, իսկ դրա մասին պատկերացումներ ունենք բոլորս: Ինձ համար այդ պատկերացումը կայանում է 3 բանում՝
1. հմայք, հմայք ու էլի հմայք: Այդ «շարմ» կոչվածը, ինչ-որ կայծ, փայլ, որը միանգամից կարող է գրավել:
2. նրբագեղություն, այս դեպքում արդեն «գրացիա» կոչվածը, որն իր մեջ ներառում է նաև տարբերվող ճաշակ ու բնավորություն:
3. ինտելեկտև ոչ միայն գեղեցիկի մեջ, այլև ամեն պարագայում ինձ համար միշտ կարևորվող նախապայման: Չէ՞ որ խելացի կինը քառապատկում է իր արժանիքները, իր խորհրդավորությունն ու գրավչությունը:
Իդեալական կինն ինձ համար հենց այդ խելացի, զարգացած, էսթետիակական բարձր ճաշակով, ուժեղ ու իր երջանկության ու դերի համար պայքարող կինն է:
Ինքս ինձ համար առանձնացրել եմ մի քանի կանանց, որոնք  աչքի են ընկել հենց այդ հատկանիշներով.
Սկսեմ ամենահին ժամանակներից ու առաջինը նշեմ հենց նրան՝
   1. Անդրոմաքե՝ Հոմերոսի «Իլիականի»-ի հերոսուհիներից մեկը՝ Հեկտորի կինը: Տրոյայի մասին խոսելիս բոլորն անխտիր կնշեն Հեղինեին, բայց ինձ համար Անդրոմաքեն է հին աշխարհի ամենանրբագեղ ու խելացի կանանցից մեկը:
    


    2  Վիրջինիա Վուլֆ՝ անգլուհի գրող: Նրան չես համարի գեղեցիկ, բայց ես գտել եմ նրա մեջ ինձ գրավող հմայքը, տաղանդը, իր տարօրինակ ու լռակյաց կերպարը:
       
3. Արքայադուստր Դիանաինձ համար կանացի ամենագեղեցիկ ժպիտը պատկանում է նրան, իսկ  "lady"  կոչվածը ասոցացնում  եմ նրա հետ: Կին, որն արքայական շքեղության մեջ յուրօրինակ պարզ էր:

   4. Թաիրա Բենքս՝ հայտնի մոդել: Կմտածեք ՝ ինչու պետք է նշեմ մոդելի իմ նշած հատկանիշներից ելնելով, որոնցից մեկը խելացին է, բայց հավատացեք, նա ինձ դուր է գալիս ոչ միայն իր թխամորթ ու սևահեր արտաքինով (քանի որ ես սիրում եմ կնոջ այդ տիպը՝ համարելով, որ նրանք բնազդներով ավելի մոտ են բնությանը), այլ շատ անգամներ եմ համոզվել նրա խելքի ու կյանքն ընկալելու ունակության մեջ:


5.     Սոֆի Մարսոսիրում եմ ֆրանսուհի այս դերասանուհուն անկախ նրանից ունի իմ նշած հատկանիշներից երրոդը, թե ոչ, բայց նա էլ է ինձ համար յուրահատուկ գրավիչ:

Վերջում ուզում եմ նշել կանացի մեկ գրական կերպարի: Ֆիջերալդի " Tender Is The Night"  վեպի հերոսուհի Նիկոլը՝ կանացի ամենաուժեղ ու հմայիչ կերպարներից մեկը:
Ամփոփելով կցանկանայի նշել Օսկար Ուայլդի խոսքերը.
«Կանայք ստեղծված են նրա համար, որ իրենց սիրեն, այլ ոչ թե հասկանան»

понедельник, 2 апреля 2012 г.

Անվերնագիր


-Վաղը նորից նոր օր է գալու:
Չափազանց հուզական ու ռոմանտիկ լինել պետք չի գիտակցելու և իմանալու,որ վաղը նորից նոր օր է գալու:Հնարավոր է` ավելի լավ կամ վատ օրեր են. քոնն են, պիտի ապրես:Մի պահ կտրվիր առօրյայիցդ ու մտածիր` իսկ եթե վաղը քեզ նոր օր չխոստանա՞…
Դուրս կգաս բնության դեմ ու էլի կբախվես նույն հարցին:
Ի՞նչ եմ  փնտրում,  ի՞նչ եմ ուզում: Ու էլի կընկնես փիլիսոփայության գիրկը…
-Հիմա գիտակցու՞մ ես,որ հարցերդ շատ են՝ մանր ու մեծ, խուճուճ ու երկար…..
Խոսքս փորձեցի իրական ապրումներով սկսել:Շատ ենք խոսում մարդկանց տարաբնույթ լինելու մասին:Ինդիվիդուալ ենք համարում ամեն մեկին ու էլի երկար ու բարակ անուններ ենք տալիս:Իրականում փորձում ենք գտնել մեզ,ձևավորել մեր «ես» –ը:Բայց էս ամենը այնքան էլ հեշտ չի. լինել ինքնահաստատված ու հասուն,դեռ չի նշանակում հասկանալ, թե որն է նպատակդ:Ամեն օր մտածում ես մանր ու մեծ հարցերի շուրջ, բայց չկա հիմնականը:Գուցե դեռ փոքր եմ ու չեմ ընկալում «շռայլածս բառերի»  իմաստը, բայց գրում եմ հոգեկան «թեժ» իրավիճակում:Ակամա գալիս են մտքեր, հետո  հասկանում եմ, որ հեռանում եմ իրականությունից, հետ եմ գալիս ու նորից…
Ասում են այսպես լինելը ավելի վատ է, քան այնպես,այնպեսն ավելի վատ, քան մի այլ կերպ,բայց այս  դեպքում լավ կամ վատ չկա:Սա կյանքի հակասական ու բուռն ընթացք է,որ չունի գերխնդիր:
-Ձգտի’ր միշտ լինել պատանի ու մտածիր,որ դեռ ժամանակ կա և ոչ հակառակը...

հեղինակ՝ Աննա Միքայելյան