вторник, 8 мая 2012 г.

Иная


Շնորհավոր Ծնունդդ, Սո՛ն

Երկու  տարի պետք է պարապեինք, որովհետև առջևում ընդունելության քննություններ  էին: Առաջին անգամ  գնացի հայոց լեզվի պարապմունքի, մտա այն սենյակը, որոտեղ պետք է  լինեին պարապմունքները: Նստել ու նայում էի երեխեքին, իրանք էլ տարօրիանկ ձևով՝  ինձ՝ իբրև թե էս նորեկն ով է: Զգացի, որ չեմ հարմարվում միջավայրին, շատ ճնշված էի զգում, մթնոլորտը վատն էր, երբ  հանկարծ ներս է մտնում ժպտերես  մի աղջիկ, սիրալիր բարևում բոլորին ու տեղավորվում իր տեղը: Նայում էի իրեն ու մի տեսակ ջերմություն զգում, բոլոր այդ  սառն ու «հպարտ» դեմքերի մեջ վերջապես հայտնվեց մեկը՝ բարին, լուսավորը, պայծառը….Չգիտեմ որտեղից, սկսեցի ինքս իմ մեջ ենթադրել, որ եթե անգամ  էդտեղ մեկն ինձ  նեղացներ,  հենց նա էր պաշտպանելու, մի ներքին ձայն ասում  էր՝ վստահի՛ր նրան…Հետո իմացա, որ նաև իսպաներեն պետք է միասին պարապեինք.  ուրախությանս չափ ու սահման չկար, իսկ ինքը չէր էլ պատկերացնում, որ «չերևացող» մի տեղ նստած մի աղջիկ ինքն իր մեջ քցում-բռնում ու ինքն իրեն ուրախանում է:
Իսկ  ժամանա՜կը…Ժամանա՜կը….Ժամանակը շատ բան է ցույց տալիս, շատ բան սովորեցնում: Ու հենց ժամանակն էր, որ ցույց տվեց, որ կյանքումս հանդիպել եմ եզակի մի մարդու: Մի տեսակ, խոսքերն ավելորդ են դառնում քեզ  նկարագրելու համար, ու չեմ էլ ուզում վերամբարձ բառերով նկարագրեմ մեկին, ում բոլորը ճանաչում են որպես անսահման մեծ սրտի տեր, բոլորից տարբերվող ու կամեցող մի մարդու:Ճանաչածս ամենախելացի, զարգացած ու կրթված մարդկանցից ես:Էն մարդն ես, ում իսկականից կարելի է ասել, որ դաստիարակություն է ստացել, դաստիարակվել որպես մարդ, որպես անհատ, որպես հասարակությանը պիտանի մեկը:Ամեն ինչ էնքանա փոխվել ու փչացել, որ քո նման մարդկանց դժավարա գտնելը, դրա համար ես ուրախ եմ, որ 5 ու կես տարի առաջ եղավ էն պատահականությունը, որը երկուսիս էլ նույն դասախոսի մոտ տարավ՝ պարապելու…
 Գիտեմ՝ եղել են պահեր, որ երկուսս էլ ինչ-որ օտարացում ենք զգացել, մեզ թվացելա՝ հեռացել ենք իրարից, ու նոր-նոր կառուցվող մեր աշխարհը  չի քանդվել, բայց կիսատա մնացել:Որովհետև շատ անգամներ երևի հիասթափեցրել եմ քեզ, որովհետև շատ բաներ եղել են էնպես, որ մենք էտ չենք ուզել, որովհետև ինչ-որ սկզբունքներ ու մեր էսքան տարբեր խառնվածքներն ինչ-որ  բանի զոհ են գնացել: Էդ ճանապարհին ես մեղադրել եմ ինձ, քեզ, շատ մարդկանց էլ, շատ հանգամանքների էլ, բայց…Շատ բաներ ենք զգացել, շատ բաներ չենք ասել ու էդքանով ենք իրար հասկացել: Գրում եմ անկեղծ, պարզ, որովհետև գիտեմ, որ ոչ-մեկ էս չի հասկանալու էնպես, ինչպես  ես եմ գրել ու դու պիտի հասկանաս:
Էսօր դառնում ես 20 տարեկան…
Կներես ինձ, առաջվանաը չլինելու համար…Կներես ինձ, քեզ հիասթափեցնելու, քո ուզածը չլինելու, իմ ըմբոստության, իմ բնավորության համար… Կներես ինձ փոխվելու համար, շատ բան չգնահատելու, չհասկանալու համար…
Կներես ինձ, քեզ էտքան շատ սիրելու, քո  «ես»-ով հիանալու համար….
Ուզում եմ քեզ տալ քո լուսավոր երազներն ու  իմ երազների լույսը, քո փնտրած երազանքն ու իմ գտած թեկուզ մեկ-երկու երազանքը, քեզ տալ քեզ արժանի ժպիտներն ու քեզ հատուկ պայծառ արևը…
Եղի՛ր երջանիկ, հոգեպես խաղաղ, շարունակի՛ր ապրել բաց ճակատով, քո սկզբունքներով, քո երազանքներով, իսկ մի քանիսը թող անընդհատ իջնեն, ցածրանան՝ չգնահատելով քո անձը, քո հոգին…
Ծնունդդ Շնորհավոր, Սո՛ն…

Комментариев нет:

Отправить комментарий